Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ծիծեռնակաբերդի անտառի տարածքը հրդեհել են քաղաքացինե՞րը. ԱԻՆ–ը դիմել է ոստիկանություն

Ծիծեռնակաբերդի անտառի տարածքը հրդեհել են քաղաքացինե՞րը. ԱԻՆ–ը դիմել է ոստիկանություն

17:55 | 16.07.2019 | Հասարակություն

ԱԻՆ–ում ստացված ահազանգի համաձայն՝ Ծիծեռնակաբերդի անտառի բուսածածկ տարածքը հրդեհել են երկու անձը չպարզված քաղաքացի և դիմել փախուստի: Այս մասին տեղեկացանք ԱԻՆ–ից։

 Արտակարգ իրավիճակների նախարարությունը համապատասխան հաղորդագրությունն ուղարկել է ՀՀ ոստիկանություն միջոցներ ձեռնարկելու՝ հրդեհի հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

ԱԻ նախարարությունը հորդորում է զերծ մնալ հակահրդեհային կանոնների խախտումներից, հակաօրինական վարքագիծ դրսևորելուց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանից 4 ջրատար եւ 67 փրկարար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси