Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռիհանան Հոլիվուդ Հիլզ թաղամասում գտնվող իր առանձնատունը վարձակալության է տալիս 35 000 դոլարով

Ռիհանան Հոլիվուդ Հիլզ թաղամասում գտնվող իր առանձնատունը վարձակալության է տալիս 35 000 դոլարով

17:44 | 16.07.2019 | Մշակույթ

Հանրահայտ երգչուհի Ռիհանան Լոս Անջելեսի Հոլիվուդ Հիլզ թաղամասում գտնվող իր շքեղ առանձնատունը վարձակալության է տալիս ամսական 35 000 դոլարով, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ երգչուհին որոշել է առանձնատունը վարձակալության հանձնել, քանի որ անցյալ տարի չի կարողացել այն վաճառել 7,5 մլն դոլարով:

31-ամյա երգչուհին բացահայտել է, որ գրեթե ժամանակ չի անցկացնում իր Լոս Անջելեսի շքեղ առանձնատանը, քանի որ վերջին մեկ տարին Լոնդոնում է բնակվում:

Աղբյուրը հավելում է, որ տան նոր բնակիչները, անշուշտ, կզգան բարբադոսյան շքեղության «համը»:

Առանձնատունն ունի վեց ննջասենյակ, ութ լոգարան և շքեղ լողավազան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси