Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մանվել Գրիգորյանի նկատմամբ խիստ հսկողություն է սահմանված, համոզված եմ, որ նրա հետ իմ հանդիպումները տեսաձայնագրվում են. պաշտպան

Մանվել Գրիգորյանի նկատմամբ խիստ հսկողություն է սահմանված, համոզված եմ, որ նրա հետ իմ հանդիպումները տեսաձայնագրվում են. պաշտպան

15:52 | 16.07.2019 | Հասարակություն

Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննությունն իրականացնող հանձնաժողովի կազմում արտերկրից ժամանող բժիշկների անհրաժեշտ ծախսը կհոգա հրավիրողը՝ պաշտպանական կողմը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը: Միևնույն ժամանակ Արսեն Մկրտչյանն ասաց, որ հանձնաժողովից մեծ ակնկալիքներ չունեն, նախորդի դեպքում ճնշումներ են եղել:

Դառը փորձ ենք ունեցել, երբ փորձաքննությունն իրականացվում է ոչ նորմալ պայմաններում, ոչ պատշաճ անձի կողմից, ճնշումների ներքո։ Չչգիտեմ այս անգամ ինչ կերպ կլինի, սակայն փաստը մնում է փաստ, որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է»,-նշեց Արսեն Մկրտչյանը՝ չմանրամասնելով կոնկրետ, որ անձանց վրա է ճնշում գործադրվել:

Արսեն Մկրտչյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խիստ հսկողություն է սահմանված հիվանդանոցում, անգամ հոգեբանը աշխատանքը կատարում է 3-րդ անձի ներկայությամբ:

Ես համոզված եմ՝ այսօր էլ իմ հանդիպումները, խոսակցությունները Մանվել Գրիգորյանի հետ ոչ միայն ձայնագրվում են, այլ նաև տեսաձայնագրվում են, ես դրանում կասկած չունեմ»,-ընդգծեց նա:

Ճշտող հարցին՝ ինչու չի դիմումում համապատասխան մարմիներին, Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ հենց այդ մարմիների հանձնարարությամբ է արվում:

«Դու ուզում եք, որ ես բողոքեմ գլխին, թե պոչդ ինչ է անում»,-նկատեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ tert.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси