Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քաղցրաշեն համայնքի բնակիչները կառավարության դիմաց նստացույց են սկսել (ուղիղ)

Քաղցրաշեն համայնքի բնակիչները կառավարության դիմաց նստացույց են սկսել (ուղիղ)

15:41 | 16.07.2019 | Հասարակություն

Քաղցրաշեն համայնքի բնակիչներն այսօր՝ հուլիսի 16-ին, կառավարության դիմաց նստացույց են սկսել։ Նրանք բողոքում են իրենց համայնքում ոռոգման ջրի խնդրից։ 

Գյուղացիների խոսքով՝ համայնքի բնակիչները ոռոգման ջրի սակավության պատճառով թշնամացել են. «Ամբողջ գյուղը թշնամի է դարձել, 200 հոգի կռիվ են անում ջրի համար, մարդիկ չեն կարողանում ապրեն։ Չեն եկել կառավարությանն ասել փող տուր, նպաստ տուր, ընդամենն ասում ենք առ փողը, ջուր տվեք, ապրենք։ Նենց են անում որ ՀՀԿ–ին երանի տանք, մենք Նիկոլի դեմ ոչինչ չունենք, իր դրած մարդիկ ինադու են անում, որ էս մարդուն վարկաբեկեն, էսօր ամբողջ գյուղը չոքել ա, ասում է վարկի տոկոսն եմ իջացնում, ինչ վարկ, հեղափոխություն արեցինք, որ այսպես լինի»։

Ցուցարարները հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ կարծում են, որ միայն նա կարող է հարցին լուծում տալ. «Փաշինյանը պետք է բոլորին ձգի, մարդիկ իրենց տեղում չեն, մարզպետն իր տեղում չէ, մարդկանց փողոցից բերել–դրել են պաշտոնի, շշկռվել են։ Ես մարզպետին խնդրել եմ 800 մ ջրագիծ գծի, մեր գյուղապետարանը ասում է մենք 20-30 տոկոսը կտանք, մնացածը ՋՕ–ն թող տա, ՋՕ–ն էլ չի անում»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси