Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թել Ավիվի մոտակայքում պայթյուն է որոտացել Ադրբեջանին զենք վաճառած իսրայելական ընկերության պահեստում

Թել Ավիվի մոտակայքում պայթյուն է որոտացել Ադրբեջանին զենք վաճառած իսրայելական ընկերության պահեստում

15:19 | 16.07.2019 | Հասարակություն

Իսրայելում՝ Թել Ավիվի մոտակայքում, զենքի արտադրությամբ զբաղվող Israel Military Industries (IMI) պետական կորպորացիայի պահեստում երկուշաբթի պայթյուն է որոտացել, որի հետևանքով ծխի հաստ սյուն է երկինք բարձրացել, հաղորդում է Jerusalem Post-ը:

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել այն պահեստում, որտեղ ծխային նռնակներ են պահվում: Պայթյունի պատճառներն անհայտ են:  

Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարար ծառայության աշխատակիցները, կրակը մարվել է: Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Ընկերությունը զբաղվում է սպառազինության համակարգերի, ռազմամթերքի, հրթիռային և զրահատեխնիկայի արտադրությամբ: 2012թ.-ին IMI-ն Ադրբեջանին «Նեգև» տեսակի ձեռքի գնդացիրներ է վաճառել: Ընկերության արտադրած EXTRA (Extended-range artillery) հրետանահրթիռային համակարգը նույնպես գնվել և օգտագործվում է ադրբեջանական բանակի կողմից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси