Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժամանակ». «Հեղափոխություն»՝ ԱԳՆ-ում. դեսպան Ռուբեն Կարապետյանը նշանակվել է նախարարի խորհրդական

«Ժամանակ». «Հեղափոխություն»՝ ԱԳՆ-ում. դեսպան Ռուբեն Կարապետյանը նշանակվել է նախարարի խորհրդական

10:21 | 16.07.2019 | Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրոպական մի շարք երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները գլխավորած, «Սասնա ծռեր» խմբավորմանը հրապարակայնորեն աջակցած դեսպան Ռուբեն Կարապետյանը նշանակվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խորհրդական:

Անցած տարի Կարապետյանը հայտարարել էր, որ հեղափոխությունը չի մտել ԱԳՆ՝ դա հիմնավորելով հետեւյալ կերպ՝ հեղափոխությունը կմտնի ԱԳՆ այն պահից, երբ բոլոր պատահական մարդիկ դուրս կդրվեն համակարգից:

Դուրս կդրվեն ոչ թե իրենց ցանկությամբ, այլ ուղղակի անմիջապես հետկանչման հրամանագրերով: Թերեւս  հիմա կարելի է արձանագրել, որ հեղափոխությունը մտավ ԱԳՆ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси