Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժամանակ». ՊԵԿ-ում շունը տիրոջը չի ճանաչում. Ինչու են Սյունիքի մաքսավորները հսկում Երևան-Թբիլիսի գնացքը

«Ժամանակ». ՊԵԿ-ում շունը տիրոջը չի ճանաչում. Ինչու են Սյունիքի մաքսավորները հսկում Երևան-Թբիլիսի գնացքը

10:07 | 13.07.2019 | Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մաքսավորները հսկելու են Երևան-Թբիլիսի գնացքը, կամ ՊԵԿ-ում շունը տիրոջը չի ճանաչում:

Օրերս Հրաչիկ Գոգինյանը նշանակվել է Սյունիքի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետ։ Ուշագրավ է, որ նրա գործառույթներում նշված է, որ նա պետք է իրականացնի մաքսային հսկողություն Թբիլիսի-Երևան-Թբիլիսի գնացքում, ինչպես նաև հանրապետության կայարաններում հսկողություն իրականացնի Թբիլիսի-Երևան-Թբիլիսի գնացքով ժամանած ֆիզիկական անձանց, ուղեկցող բեռների, ձեռքի իրերի, ինչպես նաև կայարանում իջեցվող ապրանքների նկատմամբ:

Թե ինչ կապ ունի Սյունիքի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետը վերը թվարկված գործառույթների հետ, թերևս կարող է ասել միայն ՊԵԿ-ը։

Ի դեպ, Հրաչիկ Գոգինյանի նկատմամբ ամիսներ առաջ ծառայողական քննություն էր նշանակվել, բայց անկախ ամեն ինչից նա նշանակվեց իր պաշտոնում։ Ուշագրավ է, որ Գոգինյանի քրոջ ամուսինը՝ Վարդան Համբարձումյանը, ով աշխատել է հարկայինի Խորհրդայինի տեսչությունում, երկու անգամ դատապարտվել է կեղծ շենգենյան վիզաների համար։ Վարդան Համբարձումյանը նաև Ռաֆիկ Մաշադյանի սանիկի՝ ՊԵԿ ծառայող Էլեն Համբարձումյանի հայրն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси