Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նոր Օռլեանը պատրաստվում է արեւադարձային փոթորկի

Նոր Օռլեանը պատրաստվում է արեւադարձային փոթորկի

17:58 | 12.07.2019 | Հասարակություն

Նոր Օռլեանի հուզված բնակիչները պատրաստվում են տարհանվել մոտեցող «Բարի» արեւադարձային փոթորկի պատճառով, որին քաղաքն սպասում է շաբաթ. այն կբացի ատլանտյան փոթորիկների սեզոնը, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։ Օդեւերեւութաբանները զգուշացնում են, որ փոթորկից առաջ հնարավոր են հորդառատ անձրեւներ եւ հեղեղումներ։ Փոթորիկը Մեքսիկական ծոց է իջել հինգշաբթի առավոտյան առավելագույն արագությամբ՝ 64 կմ/ժ։ Նախօրեին Նոր Օռլեանին մոտեցող փոթորկի պատճառով ուժեղ անձրեւներ են սկսվել. Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ քաղաքում 30 սանտիմետր տեղումներ են եկել։ Հինգշաբթի Նոր Օռլեանի եւ մերձակայքի համար նախազգուշացում է տարածվել արեւադարձային փոթորկի մասին, իսկ Լուիզիանայի ափի համար՝ մրրիկի։ Ավելի ուշ օդերեւութաբանական ծառայությունը տեղեկացրել է քամու 72 կմ/ժ արագության մասին։ Փոթորիկը խափանել է նավթարդյունահանող եւ գազարդյունահանող ձեռնարկությունների աշխատանքը ծոցի մոտ։ Որոշ բնակիչներ, հիշելով «Կատրինա» ավերիչ փոթորկի հետեւանքների մասին 2005-ին, որը խլեց մոտ 1800 կյանք, որոշել են, որ ավելի անվտանգ կլինի հեռանալ։ Լուրջ մտավախություններ է առաջացնում հեղեղման սպառնալիքը Միսիսիպի գետի երկայնքով, որը հոսում է քաղաքի կենտրոնով։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси