Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Օրենքի խստությունը չի երաշխավորում խնդրի լուծումը. փոխնախարար

Օրենքի խստությունը չի երաշխավորում խնդրի լուծումը. փոխնախարար

17:48 | 12.07.2019 | Քաղաքականություն

Օրենքի խստությունը չի երաշխավորում խնդրի լուծումը։ Այս մասին հուլիսի 12-ին e-request միասնական համակարգի կիրառման արդյունավետության քննարկման շրջանակում ասաց Հայաստանի արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը։ Անդրադառնալով ԶԼՄ-ներին ուղարկված հարցումներին՝ նա նշեց, որ ԶԼՄ-ները, անշուշտ, մեր գլխավոր գործընկերներն են հասարակությանն անհրաժեշտ տեղեկատվությունը հասցնելու առումով։ «Սակայն մենք չենք կարող աշխատել ավելի արագ, քան դա անում ենք հիմա, իսկ հարցման վերաբերյալ խախտումների հանդեպ պատժամիջոցների ավելացումը կարող է հանգեցնել դատաիրավական համակարգի բեռնվածությանը եւ դրա արդյունավետության նվազման»,- ավելացրել է փոխնախարարը։ Աննա Վարդապետյանը նշել է, որ քաղաքացիները պետք է խուսափեն հարցումների լատինատառ առաքումից, որպեսզի այդ հարցումը չմերժվի, մասնավորապես, դա վերաբերում է էլեկտրոնային հարցումներին։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси