Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գեղարքունիքում սատկած կենդանիների մոտ որևէ ինֆեկցիա չի հայտնաբերվել. կենդանիներն ունեցել են փքվածություն. ՍԱՏՄ

Գեղարքունիքում սատկած կենդանիների մոտ որևէ ինֆեկցիա չի հայտնաբերվել. կենդանիներն ունեցել են փքվածություն. ՍԱՏՄ

16:46 | 12.07.2019 | Քաղաքականություն

Գեղարքունիքում անկած կենդանիների մոտ որեւէ ինֆեկցիա չի հայտնաբերվել: Այս մասին հայտարարություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

«Օրեր առաջ կենդանիների անկման դեպքեր էին գրանցվել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում: Դեպքին անմիջապես արձագանքել էր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հայտնելով, որ գրանցված դեպքերը Տեսչական մարմնի վերահսկողության տակ են եւ մասնագետներն արդեն լաբորատոր փորձաքննության համար նմուշներ են վերցրել:

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար, Կարճաղբյուր եւ Արտանիշ համայնքներում անկած անասունների մանրէաբանական եւ մակաբուծական հետազոտության ներկայացված նմուշներում ինֆեկցիոն եւ ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Ըստ հերձման արդյունքների` ներքին օրգաննրում որեւէ ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել, կլինիկական, համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս պնդել, որ կենդանիների մոտ եղել է փքվածություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սեւանա լճի մոտ արածող կովերի անկում էր արձանագրվել։ Գյուղացիների մի մասը պնդում էր, որ դա տեղի է ունեցել Սեւանա լճի ջրից։ ՍԱՏՄ ղեկավարը կարծիք էր հայտնել, որ խնդիրը այնպիսի բույսերի մեջ է, որոնք կենդանիների մոտ առաջացնում են թթվայնություն։

Իր հերթին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշել էր, որ գյուղացիները սատկած կովերին մոտեցրել են լճի մոտ, որ փոխհատուցում ստանան, իսկ գյուղացիները պնդում են՝ ոչ մեկ նման բան չի էլ մտածել։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси