Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բալի հանգստի մեկնած կինը գրիպով է վարակվել և մահացել

Բալի հանգստի մեկնած կինը գրիպով է վարակվել և մահացել

13:54 | 12.07.2019 | Հասարակություն

Ավստրալուհին Բալիում հանգստի ժամանակ գրիպով է վարակվել և մահացել, գրում է Daily Mail-ը:

Ավստրալիայի Դարվին քաղաքի բնակչուհի Դոննա Դուայերը մեկնել էր կղզի հանգստանալու, երբ նրա առողջությունը կտրուկ վատթարացել է։

Ընկերները հաստատել են, որ երեք երեխաների մայրը գրիպով էր վարակվել մահվանից մի քանի օր առաջ:

Կնոջ ընկերներից Շանթալ Բարեթի խոսքով՝ ամեն ջանք գործադրվել է համապատասխան բուժօգնություն ապահովելու համար, սակայն Դուայերը չի կարողացել դիմագրավել հիվանդությանը և մահացել է:

Նա նաև շնորհակալություն է հայտնել մտերիմներին՝ Դուայերին ողջ ընթացքում աջակցություն ցուցաբերելու համար:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կնոջ ամուսինը և երեք տղաները ցնցված են նրա հանկարծահաս ու ողբերգական մահից:

Դոննա Դուայերին ընկերները նկարագրել են որպես «Դարվինի համայնքի պայծառ անդամ», որի տեղը միշտ բաց կմնա:

«Նա զարմանալի մայր էր և իրենից հետո թողել է երիտասարդ ընտանիք, որը դեռևս չի կարողանում համակերպվել ողբերգության հետ»,- հայտնել է կնոջ մյուս ընկերը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси