Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կոտայքի մարզպետն առաջարկում է զերծ մնալ խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում շինթույլտվություններից

Կոտայքի մարզպետն առաջարկում է զերծ մնալ խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում շինթույլտվություններից

12:40 | 12.07.2019 | Քաղաքականություն

Կոտայքի մարզպետն առաջարկում է զերծ մնալ խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում հողահատկացումներից եւ շինթույլտվություններից:

Կոտայքի մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Վերջին շրջանում մարզի տարբեր համայնքների բնակիչներից բազմաթիվ բողոքներ եւ դժգոհություններ են հնչում, որ ընդհանուր օգտագործման տարածքներում, խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում հողհատկացումներ են արվում եւ տրվում շինարարական թույլտվություններ:

Ականջալուր լինելով քաղաքացիների արդարացի դժգոհություններին՝ Կոտայքի մարզպետը եւս մեկ անգամ մարզի համայնքների ղեկավարներին առաջարկում է զերծ մնալ ընդհանուր օգտագործման տարածքներում, խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում հողհատկացումներից եւ շինարարության թույլտվությունների տրամադրումից»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси