Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արմավիրում 29-ամյա երիտասարդն ընկել է ջրհորը. Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ

Արմավիրում 29-ամյա երիտասարդն ընկել է ջրհորը. Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ

12:13 | 12.07.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 11-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի տներից մեկի բակում գտնվող ջրհորը մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Փրկարարները մոտ 20 մ խորությամբ ջրհորից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել քաղաքացի Ս.Հ.-ին (ծնված 1990 թ.): Վերջինս հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси