Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նոր էլեկտրակայանը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար. Գարեգին Բաղրամյան

Նոր էլեկտրակայանը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար. Գարեգին Բաղրամյան

12:05 | 12.07.2019 | Քաղաքականություն

Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Հրազդանի ՋԷԿ-ը արդեն հին կայան է, ունի ցածր ՕԳԳ և իր ռեսուրսն արդեն սպառում է այս տարի, ուստի նոր էլեկտրակայանը գալիս է իրեն փոխարինելու: Հրազդանի ՋԷԿ-ը հոսանքն արտադրում է բավականին թանկ սակագնով. միայն վառելիքային բաղադրիչը 31.5 դրամ է, բացի վառելիքային բաղադրիչը 10 դրամ էլ ունի իր ծախսերի ապահովման համար՝ կախված կիլովատ ժամից»,- ասաց նա:

Հարցին՝ հանրապետությունում ընդհանուր էլեկտրաէներգիայի ծավալի քանի տոկոսն է արտադրելու նոր էլեկտրակայանը, Բաղրամյանն ասաց. «Նոր էլեկտրակայանը հոսանքի 1.5 դրամ սակագնի իջեցում կբերի, 4 տոկոսով ավելի ՕԳԳ ունի, որը նշանակում է մեկ կիլովատ/ ժամ էլէներգիա արտադրելու համար ավելի քիչ վառելիք է ծախսում»:

Նշենք, որ էլեկտրակայանի կառուցումից հետո հոսանքի գինը 27.4 դրամ կլինի մեկ կվտ ժամի համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութը՝ tert.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси