Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բրազիլիայի նախագահն առաջարկել է որդուն դառնալ դեսպան ԱՄՆ-ում

Բրազիլիայի նախագահն առաջարկել է որդուն դառնալ դեսպան ԱՄՆ-ում

11:37 | 12.07.2019 | Քաղաքականություն

Բրազիլիայի դեսպան Ժաիր Բոլսոնարոն ասել է, որ առաջակել է որդուն՝ Էդուարդոյին, դառնալ դեսպան Միացյալ Նահանգներում՝ ընդգծելով իր ընտանիքի ազդեցիկ դերը երկրի դիվանագիտության եւ ներքին քաղաքականության որոտում, տեղեկացնում է Reuters-ը։

Էդուարդո Բոլսոնարոն, որը դաշնային կոնգրեսական է, լրագրողներին ասել է, որ կհամաձայնի։ Նրա հայրն ասել էր, որ նշանակումը կախված կլինի որդու որոշումից։

Նա ավելացրել է, որ վերջնական նշանակումը կախված է հոր եւ արտաքին գործերի նախարար Էռնեստո Արաուժոյի հետ խոսակցությունից։

Նշանակումը պետք է արժանանա Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի հավանությանը նախքան վերին պալատի հաստատմանը ներկայացնելը։

Վաշինգտոնում Բրազիլիայի նախորդ դեսպանը պաշտոնից հեռացել էր ապրիլին։

Էդուարդո Բոլսոնարոն նախագահի չորս որդիներից երրորդն է եւ հոր խորհրդականն է արտաքին հարաբերությունների հարցերում։

Հոկտեմբերին հոր ընտրությունից հետո Էդուարդո Բոլսոնարոն նրա առաջին հանձնակատարներից էր Վաշինգտոնում, որտեղ հանդիպել է Թրամփի փեսայի՝ նրա խորհրդական Ջարեդ Քուշների հետ եւ նկատվել է «Թրամփ 2020» կեպիով։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси