Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կիմ Չեն Ընը սահմանադրական փոփոխությունների արդյունքում պաշտոնապես Հյուսիսային Կորեայի ղեկավարն է դարձել

Կիմ Չեն Ընը սահմանադրական փոփոխությունների արդյունքում պաշտոնապես Հյուսիսային Կորեայի ղեկավարն է դարձել

18:22 | 11.07.2019 | Քաղաքականություն

ԿԺԴՀ պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը սահմանադրական փոփոխությունների արդյունքում պաշտոնապես երկրի ղեկավար է դարձել, գրում է tass.ru-ն:

Նախկինում երկրի ձևական ղեկավարը ԿԺԴՀ գերագույն ազգային ժողովի նախագահության նախագահն էր համարվում՝ չնայած նրա լիազորությունները խիստ սահմանափակ էին, և իրականում երկիրը ղեկավարում էր Կիմ Չեն Ընը:

ԿԺԴՀ սահմանադրության 100-րդ հոդվածի փոփոխության համաձայն՝ Պետական խորհրդի նախագահն այսուհետ համարվում է ԿԺԴՀ-ի գերագույն առաջնորդը:

Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին առաջարկը արվել էր մարտի 10-ին Գերագույն ազգային ժողովի ընտրություններից հետո, երբ Կիմ Չեն Ընը չէր հայտնվել 678 ընտրված պատգամավորնեի շարքում:

Ապրիլի 12-ին անց էր կացվել խորհրդարանի առաջին նիստը, որի ժամանակ Կիմ Չեն Ընը վերընտրվել էր Հյուսիսային Կորեայի պետական խորհրդի ղեկավարի պաշտոնում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси