Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տարոնցու փողոցի նրբանցքում քաշել-պոկել է 66-ամյա մի կնոջ ոսկյա շղթան ու փախել

Տարոնցու փողոցի նրբանցքում քաշել-պոկել է 66-ամյա մի կնոջ ոսկյա շղթան ու փախել

17:05 | 11.07.2019 | Հասարակություն

Հուլիսի 10-ին անհայտ անձը մայրաքաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի նրբանցքում քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել էր 66-ամյա մի կնոջ ոսկյա շղթան:

Ոստիկանությունից հայտնում են, որ Շենգավիթի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկությունները համայնքային ոստիկանների հետ համատեղ իրացնելով, հուլիսի 11-ին, ժամը 01.30-ին, կողոպուտը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси