Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հնդկաստանում փիղը 7-ամյա աղջնակին կնճիթով դուրս է քաշել անկողնուց և ոտնատակ տալով մահվան հասցրել

Հնդկաստանում փիղը 7-ամյա աղջնակին կնճիթով դուրս է քաշել անկողնուց և ոտնատակ տալով մահվան հասցրել

17:19 | 11.07.2019 | Հասարակություն

Հնդկաստանում փիղը 7-ամյա աղջնակին կնճիթով դուրս է քաշել անկողնուց և ոտնատակ տալով մահվան հասցրել, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 7-ամյա Սինի Մունդան անցած գիշեր քրոջ և եղբոր կողքին քնած է եղել, երբ փիղը կնճիթի հարվածով քանդել է նրանց տան պատը:

Պատի մի հատվածը քանդելուց հետո, կենդանին կնճիթը ներս է մտցրել և դուրս բերել ամենակրտսեր երեխային, այնուհետև ոտնատակ տվել նրան:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, երեխայի քույրն ու եղբայրը ծայրահեղ ծանր վիճակում են, քանի որ մնացել են պատի փլատակների տակ:

Ըստ տեղեկությունների՝ երեխաները բուժում են ստանում Չամպուայի հանրային առողջության կենտրոնում:

Նշենք, որ Չամպուայի անտառները, որտեղ տեղի է ունեցել դեպքը, գտնվում են Հնդկաստանի Օդիշայի նահանգում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси