Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքի ՋԷԿ-ի տարածքում հրդեհի հետևանքով զոհվել է կին պահակը, կան 10-ից ավելի տուժածներ

Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքի ՋԷԿ-ի տարածքում հրդեհի հետևանքով զոհվել է կին պահակը, կան 10-ից ավելի տուժածներ

17:01 | 11.07.2019 | Հասարակություն

Այսօր Ռուսաստանի Մերձմոսկովյան շրջանի Միտիշչի քաղաքի ջերմաէլեկտրակայանի տարածքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է կին հսկիչը, որին չի հաջողվել դուրս պրծնել կրակի ճիրաններից, հաղորդում է РИА Новости-ն:

Միջադեպի հետևանքով, ըստ նախնական տվյալների, 13 մարդ է տուժել, որից 12-ին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, մեկը ուղղաթիռով հիվանդանոց է տեղափոխվել:

Հրդեհը բռնկվել է նավթով լի ցիստեռնից: Կրակն արդեն մարվել է, այժմ հրշեջները մարում են առանձին օջախները, բնակչությանը սպառնացող վտանգ չկա:

Հիշեցնենք, որ բնակչությանն էներգիայով ապահովելու նպատակով «ՄոսԷներգո» ընկերությունը պահեստային հավելյալ էլեկտրածին սարքեր է գործի դրել և մեծացրել արդեն աշխատող կայանների հզորությունը:

ՋԷԿ-27 կայանը էլեկտրաէներգիայով է ապահովում Մոսկվայի Հյուսիսային և Հյուսիս-արևելյան շրջաններին, ինչպես նաև Միտիշչի քաղաքին: Որպես վառելիք օգտագործվում է բնական գազ: Սա շրջանում ամենաժամանակակից ՋԷԿ-ն է, 2000-ական թվականներին այնտեղ երկու նոր էլեկտրաբլոկ է կառուցվել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси