Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քոչարյանի գործով բարդ իրավական խնդիր է ստեղծվել. Դատավոր

Քոչարյանի գործով բարդ իրավական խնդիր է ստեղծվել. Դատավոր

16:14 | 11.07.2019 | Հասարակություն

Դատավորների ընդհանուր ժողովը ստացել է Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանի նամակը և դատավորների ժողովն այդ հարցը կքննարկի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11–ին, Դատարանների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը՝ նշելով, որ նամակի վերաբերյալ դեռևս կարծիք չի ձևավորել։

NEWS.am–ի հարցին՝ արդյոք ժողովը իրավասություն ունի քաղաքացիների նամակները քննարկելու, Պապոյանը պատասխանեց. «Կլսեմ կարծիքներ, նոր իմ դիրքորոշումը կձևավորեմ»։

Վերաքննիչ դատարանի դատավորը չպատասխանեց հարցին, թե արդյոք երկրում առկա է սահմանադրական ճգնաժամ, թե՝ ոչ։

Հարցին՝ ի վերջո ՍԴ յոթ անդամները համարվում են դատավոր, թե՝ ոչ, Պապոյանը պատասխանեց. «Հայաստանի բոլոր իրավաբաններն այդ հարցն են քննարկում, ես դեռևս դիրքորոշում չեմ ձևավորել»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ ստեղծված իրավական խնդրին, Մխիթար Պապոյանը նկատեց. «Ստեղծված իրավիճակը շատ բարդ իրավական խնդիր է, որի վերաբերյալ ես դեռևս դիրքորոշում չունեմ»։

Հարցին, թե դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշումից հետո արդյոք Ռոբերտ Քոչարյանը կարող է գտնվել անազատության մեջ, նա պատասխանեց. «Մեկը մյուսի հետ կապ չունի, ամեն դեպքում ես այդպես եմ ընկալում»։

Հիշեցնենք, որ հուլիսի 8–ին Սահմանադրական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուների գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի վերաբերյալ որոշում էր կայացրել երեք հարցադրումներից երկուսը մերժել, իսկ մեկով՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (ՀՀ սահմանադրական կարգը տապալելու)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության: Այս իրավիճակում ըստ Քոչարյանի պաշտպանների՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի և գործի վարույթը կասեցվի։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси