Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սիգի վաճառքի տեսակետից կան իրավական սողանցքներ. շրջակա միջավայրի նախարար

Սիգի վաճառքի տեսակետից կան իրավական սողանցքներ. շրջակա միջավայրի նախարար

16:04 | 11.07.2019 | Քաղաքականություն

Սիգի վաճառքի հարցում կան իրավական սողանցքներ, որոնք պետք է վերացնել։ Այս մասին հուլիսի 11-ի մամուի ասուլիսում ասաց Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ, մի կողմից, կա սիգի որսի արգելք, մյուս կողմից՝ չկա վաճառքի արգելք։ «Այս հարցով մենք համագործակցում ենք Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի հետ, որպեսզի հասկանանք շուկայի իրավիճակը»,- ավելացրել է նա։

Գրիգորյանը նկատել է, որ այդ ոլորտում կան լրացուցիչ հարցեր, որոնք պատրաստվում է բարձրացնել։ «Օրինակ, պետությունը նախկինում հատկացնում էր 9 մլրդ դրամ, որպեսզի ապահովվի իշխանի ավելացումը 55 հազար տոննայով, բայց անհրաժեշտ արդյունքներ չկան։ Այս ամբողջ տեղեկատվությունը հանձնվել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Գրիգորյանին»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ այսօր կա սիգի 3 հազար տոննայի պաշար։

Նա ընդգծել է, որ երկար ժամանակ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը թույլ է տվել որոշակի քանակությամբ խեցգետին որսալ, իսկ պետական գերատեսչություններն ավելացրել են քվոտան։ Սակայն ներկայում, պաշտոնյայի հավաստմամբ, նման պրակտիկա գոյություն չունի։

«Բոլոր գործողություններն ուղղվում են այն բանին, որպեսզի ձկան եւ խեցգետնի պոպուլյացիան ավելանա, իսկ բոլոր որոշումները պետք է գիտական հիմնավորում ունենան։ Պաշտոնյան չպետք է կատարի գիտնականի աշխատանքը եւ համապատասխան եզրակացություններ անի։ Ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով»,- ամփոփել է Էրիկ Գրիգորյանը։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси