Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պակիստանում գնացքների բախման հետևանքով 16 մարդ է զոհվել, կան տասնյակ տուժածներ

Պակիստանում գնացքների բախման հետևանքով 16 մարդ է զոհվել, կան տասնյակ տուժածներ

15:46 | 11.07.2019 | Հասարակություն

Պակիստանի Փենջաբ նահանգի Մուլթան քաղաքում ուղևորատար գնացքը կայարանում բախվել է բեռնատար գնացքի, ինչի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել, ևս 78-ը տուժել են, հաղորդում է Fox News-ը:

Հաղորդվում է, որ բեռնատար գնացքը կանգնած է եղել, երբ ուղևորատար գնացքը բախվել է դրան: Շրջանի հիվանդանոցներում միջադեպի առնչությամբ արտակարգ իրավիճակ է սահմանվել:

Երկրի վարչապետ Իմրան Խանը կարգադրել է իշխանություններին հնարավորինս բարձրակարգ բուժօգնություն ցուցաբերել տուժածներին, ինչպես նաև կարգադրել է երկաթգծի նախարար Ռաշիդ Ահմադին արտակարգ միջոցներ ձեռնարկել երկաթուղային ենթակառուցվածքների՝ տասնամյակներով անտեսված խնդիրների լուծման ուղղությամբ:

Հայտնի է, որ Պակիստանում գնացքի վթարները հաճախ երկաթուղային ենթակառուցվածքների վատթար վիճակի և պաշտոնատար անձանց աչքաթողության պատճառով են լինում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси