Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսաստանում կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել է Կենսաթոշակային հիմնադրամի փոխնախագահը

Ռուսաստանում կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել է Կենսաթոշակային հիմնադրամի փոխնախագահը

15:15 | 11.07.2019 | Քաղաքականություն

Ռուսաստանում կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է Կենսաթոշակային հիմնադրամի փոխնախագահ Ալեքսեյ Իվանովը, գրում է «Коммерсантъ» թերթը: Ձերբակալության լուրն ավելի ուշ հաստատել է հիմնադրամի նախագահ Անտոն Դրոզդովը:

Tadviser հարթակի աղբյուրներից մեկի խոսքով՝ Իվանովին ձերբակալել են Կենսաթոշակային հիմնադրամի սոցիալական ապահովության միասնական պետական տեղեկատվական համակարգի զարգացման համար տենդեր հայտարարելուց առաջ, ընդ որում՝ տենդերի գումարը կարող էր մոտ 1,5 մլրդ ռուբլի կազմել:

Հայտնի է, որ Իվանովը ՌԴ Կենսաթոշակային հիմնադրամում աշխատում է 2016թ.-ից, իսկ փոխնախագահի պաշտոնում նշանակվել է 2017թ.-ին: Նա մասնավորապես զբաղվում է ՏՏ ենթակառուցվածքների զարգացմամբ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси