Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Սուրմալու» տոնավաճառի մոտ կրակոցներ են հնչել, մի քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

«Սուրմալու» տոնավաճառի մոտ կրակոցներ են հնչել, մի քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

14:55 | 11.07.2019 | Հասարակություն

Երեւանում, այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտակայքում կրակոցներ են հնչել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ հրազենային մի քանի վնասվածքներով։ Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։

Ոստիկանները պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաեւ՝ ով կամ ովքեր եւ որտեղից են նրան տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, եւ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից է։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси