Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արշակունյաց պողոտայում ճնճղուկի ձագն ընկել է իր բնից. Օգնել են փրկարարները

Արշակունյաց պողոտայում ճնճղուկի ձագն ընկել է իր բնից. Օգնել են փրկարարները

14:38 | 11.07.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 10-ին, ժամը 20:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ճնճղուկի ձագն ընկել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 48/3 շենքի 2-րդ և 3-րդ հարկերի միջնամասում գտնվող իր բնից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ճնճղուկի ձագին տեղավորել են 2-րդ և 3-րդ հարկերի բնակարանների պատշգամբների միջնամասում գտնվող բնի մեջ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси