Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այս տարվա 6 ամիսներին Հայաստան ժամանած տուրիստները 120 մլն դոլար ավելի են ծախսել. Փաշինյան

Այս տարվա 6 ամիսներին Հայաստան ժամանած տուրիստները 120 մլն դոլար ավելի են ծախսել. Փաշինյան

14:00 | 11.07.2019 | Քաղաքականություն

Այս տարի մեր տեղեկություններով եւ վերլուծություններով տուրիզմի ոլորտում շատ պոզիտիվ տեղաշարժեր ունենք. այս տարվա 6 ամիսների տվյալներով, Հայաստան ժամանած տուրիստները 120 մլն դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարի:

Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, իրենց դա հայտնի է դարձել վերլուծելով արտասահմանում թողարկված բանկային քարտերով կատարված վճարումները ռեստորաններում, հյուրանոցներում, տարբեր վայրերում:

Փաշինյանը դիմեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ ոստիկանապետը Վալերի Օսիպյանին՝ նշելով. ««Իրավակարգը շատ կարեւոր է զբոսաշրջիկներից զգացողության համար:

Հայաստանում քաղաքացիներն ու զբոսաշրջիկները պետք է իրենց անվտանգ զգան, եւ դա շատ կարեւոր է զբոսաշրջության հետագա զարգացման համար»: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վարչապետի խնդրանքով որոշ տվյալներ ներկայացրեց.

«Այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ արտասահմանյան քարտերով գործարքների աճը սննդի կետերում կազմել է 75 տոկոս, հյուրանոցներում՝ 32 տոկոս աճ, կանխիկացման գործարքները՝ 22 տոկոս աճ, գործակալություններում՝ 36 տոկոս աճ, սուպերմարկետներում՝ 38-74 տոկոս աճ: Այս տարվա 6 ամիսներին զբոսաշրջիկների թիվն աճել է 85 հազարով կամ 12,3 տոկոսով: Մենք 2013-ին հետազոտություն ենք արել եւ պարզել, որ ամեն զբոսաշրջիկ Հայաստանում ծախսել է 730 դոլար: Այսօրվա վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ թիվը 880 դոլար է: Հյուրանոցների թիվը 2013-ի համեմատ համարյա կրկնապատկվել է, աճել է 300-ով»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси