Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ոստիկանության հոսպիտալի համար երկու նոր անզգայացման-վերակենդանացման սարք ձեռք կբերվի

Ոստիկանության հոսպիտալի համար երկու նոր անզգայացման-վերակենդանացման սարք ձեռք կբերվի

12:36 | 11.07.2019 | Քաղաքականություն

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 11-ի նիստում որոշում կայացրեց 3,4 մլն դրամ հատկացնել: Ըստ այդմ, ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի համար ձեռք կբերվի 2 անզգայացման-վերակենդանացման սարք, միավորը 5.1 մլն. դրամ գնով:

Այդ նպատակով Հոսպիտալի արտաբյուջետային միջոցների տարեկան 10.0 մլն. դրամ ծախսերը, ի հաշիվ տարեսկզբի մնացորդի, նախտեսվում է ավելացնել՝ 3.4 մլն. դրամով, սահմանելով՝ 13.4 մլն. դրամ:

Բացի այդ առաջարկվում է «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածը նվազեցնել 0.9 մլն. դրամի չափով, «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածը՝ 3.2 մլն. դրամի չափով  և տարեսկզբի՝ 3.4 մլն. դրամ մնացորդի հետ միասին ավելացնել  «Վարչական սարքավորումներ» հոդվածով նախատեսված 2.7 մլն. դրամ հատկացումները, այն սահմանելով 10.2 մլն. դրամ:   

Այս որոշման անհրաժեշտությունը`պայմանավորված է ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի բնականոն գործունեությունն ապահովելու հանգամանքով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հոսպիտալի արտաբյուջետային միջոցների գծով ծախսերը կազմում են 10.0 մլն. դրամ, որից 7.3 մլն. դրամը,  73%-ը  նախատեսվել է ընթացիկ, իսկ 2.7 մլն. դրամը, 27 %-ը՝ ոչ ֆինանսական ակտիվների  ձեռք բերման  ծախսերի գծով:  Նշված միջոցների տարեսկզբի մնացորդը 3.4 մլն. դրամ է:

Հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի 5 միավոր անզգայացման- վերակենդանացման սարքերը շահագործվում են դեռևս 90-ական թվականներից և թե  ֆիզիկական մաշվածության և թե ֆունկցիոնալ հնացության պատճառով գործնականում սպառել են գործածության ժամկետներն ու ռեսուրսը:  Շահագործվում են խափանումներով՝ պարբերաբար ենթարկվելով նորոգումների, դրանով խաթարելով  Հոսպիտալի բնականոն գործունեությունը:

Ընթացիկ տարվա վերը նշված ծրագրով սահմանված ծախսերի նախահաշվով նախատեսվել է ձեռք բերել 1 միավոր անզգայացման-վերակենդանացման սարք՝ 2 660.0 հազ. դրամ գնով: Սակայն ինչպես հետագայում պարզվեց նախահաշվային գինը թերագնահատված է, քանի որ նախատեսվող սարքավորումն այդ գնով հնարավոր չէ ձեռք բերել :

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси