Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». Հոգով «ընդդիմադիր» ընտանիք. Նաիրի Սարգսյանը ՀՀԿ-ի նախարարի օգնական է եղել

«Հրապարակ». Հոգով «ընդդիմադիր» ընտանիք. Նաիրի Սարգսյանը ՀՀԿ-ի նախարարի օգնական է եղել

10:01 | 11.07.2019 | Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, որն «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի երկվորյակ եղբայրն է, մինչեւ իշխանափոխությունն աշխատել է նախկին կառավարությունում, 2012-2018թթ․ եղել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի օգնականը։

Մինչդեռ նախօրեին «մամուլի դեմ» ասուլիս հրավիրած Հայկ Սարգսյանը հայտարարեց, թե վերջին տարիներին իրենք ողջ ընտանիքով ընդդիմադիր են եղել ու պայքարել են նախկին իշխանության դեմ։

Հավանաբար, պատգամավորը ցանկացել է ասել, որ իրենք հոգով են եղել ընդդիմադիր, եւ եղբայրն օգնել է նախարարին, սակայն հոգու խորքում մերժել է նրան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси