Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Անջելինա Ջոլին Փարիզի փողոցներով զբոսնելիս աչքի է ընկել գունատ տեսքով

Անջելինա Ջոլին Փարիզի փողոցներով զբոսնելիս աչքի է ընկել գունատ տեսքով

18:22 | 10.07.2019 | Մշակույթ

Հոլիվուդյան դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին իր գունատ մաշկին համապատասխան սպիտակ զգեստով զբոսնել է Փարիզի փողոցներում, գրում է woman.ru-ն:

Անջելինա Ջոլին համարվում է աշխարհում ամենասեքսուալ կանանցից մեկը: Դեռ վերջերս նրա գեղեցկությունը խենթացնում էր միլիոնավոր տղամարդկանց, սակայն Հոլիվուդի «դիվան» իր հմայիչ զգեստները փոխարինել է «խալաթներով», որոնք ի ցույց չեն դնում դերասանուհու գեղեցկությունը, գրում է աղբյուրը:

Այժմ դերասանուհին նկարահանվում է «Նրանք, ովքեր ցանկանում են իմ մահը» մարտաֆիլմում, որտեղ խաղում է գլխավոր դերերից մեկը: Աշխատանքից ազատ ժամանակ Հոլիվուդի աստղը որոշել է զբոսնել Փարիզի փողոցներում՝ դերասանուհի Ժակլին Բիսեթի հետ:

Անջելինա Ջոլին զբոսանքի համար ընտրել է սպիտակ զգեստ՝ շագանակագույն գոտիով: Նա նաև նույն գույնի պայուսակ է կրել: Դերասանուհին չի մոռացել դիմահարդարման մասին. տոնային քսուկ է օգտագործել, իսկ շուրթերին՝ փայլ: Սակայն, աղբյուրի կարծիքով, նրա ձեռքերն ու ոտքերը չափազանց գունատ տեսք են ունեցել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси