Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գորիի մոտ ողբերգական վթարից տուժած 40-ամյա տղամարդուն ուղղաթիռով հասցրել են «Էրեբունի» ԲԿ. վիճակը ծանր է

Գորիի մոտ ողբերգական վթարից տուժած 40-ամյա տղամարդուն ուղղաթիռով հասցրել են «Էրեբունի» ԲԿ. վիճակը ծանր է

12:02 | 09.07.2019 | Պատահարներ

Վրաստանում Գորիի մոտակայքում հուլիսի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած 40-ամյա տղամարդուն, որին այսօր սանավիացիայի ուղղաթիռով հասցրել են Երեւան, տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ հիվանդի վիճակը ծանր է, այս պահին հետազոտում են:

Նշենք, որ Վրաստանում մնացել է մի երեխա, որի վիճակը, ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, մնում է ծայրահեղ ծանր, այս պահին դեռ չեն կարող տեղափոխել:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 8–ին Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից երեքին՝ Մ. Մ. (30 տր.), Լ. Մ. (16 տր.) և Ռ. Մ.(12 տր.) տեղափոխել էին Երևան։

16 և 12 տարեկան երեշաները ներկայումս գտնվում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում, իս 30–ամյա կինը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Այսօր էլ Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածներից 40–ամյա Ա. Մ.-ն, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայ բժիշկների հսկողությամբ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Հայաստան։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վրաստանում։ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Նշենք, որ վթարված մեքենայում եղել է 8 հոգի, այսինք 3-ով ավել, քան թույլատրված է։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси