Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տիգրան Մեծի պողոտայում վթարի են ենթարկվել թիվ 58 եւ 41 երթուղին սպասարկող ավտոբուսները

Տիգրան Մեծի պողոտայում վթարի են ենթարկվել թիվ 58 եւ 41 երթուղին սպասարկող ավտոբուսները

13:45 | 08.07.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Սիլաչի հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ "Lada 21010" մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 58 երթուղին սպասարկող "Bogdan" եւ թիվ 41 երթուղին սպասարկող "Higer" մակնիշների ավտոբուսներին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси