Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քրեական հեղինակություն Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով իրականացվում են համալիր օպերատիվ բոլոր միջոցառումները. Օսիպյան

Քրեական հեղինակություն Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով իրականացվում են համալիր օպերատիվ բոլոր միջոցառումները. Օսիպյան

16:18 | 05.07.2019 | Քաղաքականություն

Քրեական հեղինակություն Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով իրականացվում են համալիր օպերատիվ բոլոր միջոցառումները՝ համագործակցելով այլ ստորաբաժանումների հետ։ Ավելին չեմ ցանկանա ասել՝ ելնելով գործի շահերից, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

«Ես այս պահին ոչինչ չեմ ասի, քանի որ կխանգարեմ գործի քննությանը», - նշեց նա։

Վալերիյ Օսիպյանը միաժամանակ վստահեցրեց, որ քրեական աշխարհի ներկայացուցիչները վերահսկվում են իրավապահ մարմինների կողմից։

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի (նույն ինքը՝ քրեական հեղինակություն Անդիկ) դին։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածից։

Հրազենի գործադրմամբ սպանությունը տեղի էր ունեցել Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси