Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ուժեղացված ծառայություն Երեւանում. երեք օրում հատուկ տարածք է տարվել 53 ավտոմեքենա

Ուժեղացված ծառայություն Երեւանում. երեք օրում հատուկ տարածք է տարվել 53 ավտոմեքենա

18:55 | 04.07.2019 | Քաղաքականություն

Հուլիսի 1-ին, 2-ին եւ 3-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի եւ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում:

Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 53 տրանսպորտային միջոց:

Հայտնաբերվեց 31 մեքենայի վարորդ, որոնք վարում էին ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով, 2-ն՝ առանց համարանիշի, 11-ն՝ առանց համապատասխան փաստաթղթերի, եւս 3-ը տարբեր գերատեսչությունների կողմից հետախուզման մեջ էին: 15 տրանսպորտային միջոցի դիմապակին թույլատրելիից մուգ էր:

Ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում էին միտումնավոր խախտումներ անող, ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորող վարորդները: Հայտնաբերվեց նման 7 վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Տարբեր այլ խախտումների համար կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ բազմաթիվ արձանագրություններ, այդ թվում 5-ը՝ օրինախախտ մոտոցիկլետիստների նկատմամբ:

Հարգելի վարորդնե՛ր, կոչ ենք անում պանպահել ճանապարհային երթեւեկության կանոները: Բալոր օրինախախտները հայտնաբերվում ու ենթարկվում են պատասխանատվության, իսկ ուժեղացված ծառայությունները շարունակվում են:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси