Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պատգամավոր Հայկ Սարգսյանը մեկ ամսվա ընթացքում 6 լրատվամիջոցի է դատի տվել

Պատգամավոր Հայկ Սարգսյանը մեկ ամսվա ընթացքում 6 լրատվամիջոցի է դատի տվել

18:28 | 04.07.2019 | Քաղաքականություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը մեկ ամսվա   ընթացքում 6 հայցադիմում է ներկայացրել լրատվամիջոցների դեմ: Այս մասին տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումներից երեքը ներկայացվել է «Հրապարակ» օրաթերթի դեմ, մեկը՝ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի , իսկ երկուսը՝ «Անդրադարձ մամուլի ակումբ» ՀԿ-ի դեմ:

Վեց  գործերով էլ պահանջը նույնն է՝ զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցում:

Հայկ Սարգսյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի երեք գործերն էլ մակագրվել են Երևան քաղաքի դատավոր Ռուբեն Վարդազարյանին, «Անդրադարձ մամուլի ակումբ» ՀԿ-ի դեմ գործը մակագրվել է դատավոր Ավագ Գաբրիելյանին, իսկ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի դեմ գործը՝ Արթուր Ստեփանյանին։

Տատգամավորը «Հրապարակ» օրաթերթից ընդհանուր առմամբ պահանջում է վիրավորանքի համար 900 հազար դրամ փոխհատուցում, իսկ զրպարտության համար՝ 1 մլն 400 հազար դրամ:

Իսկ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ից որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում հայցվորը պահանջում է 1 մլն դրամ գումար է պահանջում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси