Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
2008-2014թթ.-ին տեղի ունեցած 67 դեպքերի մասով զոհված ու հաշմանդամություն ունեցող զինծառայողներին հատուցումներ կտրամադրվեն

2008-2014թթ.-ին տեղի ունեցած 67 դեպքերի մասով զոհված ու հաշմանդամություն ունեցող զինծառայողներին հատուցումներ կտրամադրվեն

17:25 | 04.07.2019 | Քաղաքականություն

2019 թվականի հունիսի 21-ին և 2019-ի հուլիսի 1-ին  «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը կայացրել է որոշում հատուցումներ տրամադրել 2008-2014թթ.-ին տեղի ունեցած 67 դեպքերի մասով, որոնցից 48-ը զոհված զինծառայողների ընտանիքներին և 19-ը հաշմանդամություն ունեցող զինծառայողների: 

Հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:

Համաձայն «ՀայԲիզնեսԲանկ» ՓԲԸ-ի, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի և «Արցախ բանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուի համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси