
Մարսելոն ցանկանում է հեռանալ Ռեալից
17:18 | 04.07.2019 | Սպորտ
Armsport.am-ը գրում է.
«Ռեալի» ձախ պաշտպան Մարսելոն ցանկանում է հեռանալ Մադրիդից:
31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ"-ն, «Արսենալը», «Միլանը» և «Յուվենտուսը»: Բրազիլացին ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր կնքել նոր ակումբի հետ և ավարտել իր եվրոպական կարիերան։
Բրազիլացին մադրիդցիներին խնդրել է քննարկել իր վերաբերյալ առաջարկները։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «սերուցքայիններին» միացել է 2007 թվականին՝ «Ֆլումինենսեից»: