Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԵԼ․ «Ալաշկերտ» - «Մակեդոնիա» խաղի տոմսերն անվճար են

ԵԼ․ «Ալաշկերտ» - «Մակեդոնիա» խաղի տոմսերն անվճար են

18:50 | 03.07.2019 | Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» հայտնում է, որ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպման տոմսերն անվճար են։ Ակումբի մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է․

«Սիրելի երկրպագուներ, «Ալաշկերտ» - «Մակեդոնիա» հանդիպման անվճար տոմսերը արդեն կարող եք ստանալ «Ալաշկերտի» գրասենյակից, որը գտնվում է Սարյան 25 հասցեում»։

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» - «Մակեդոնիա» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի` Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси