Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տղամարդը գողացել է կոնյակի գործարանի տեխնոլոգի ավտոմեքենայի դետալները

Տղամարդը գողացել է կոնյակի գործարանի տեխնոլոգի ավտոմեքենայի դետալները

15:35 | 02.07.2019 | Հասարակություն

Հունիսի 25-ին, ժամը 18.55-ին, ոստիկանություն է զանգահարել կոնյակի գործարանի տեխնոլոգը և հայտնել, որ հունիսի 11-ի ցերեկը գողացել են գործարանի մոտ կայանված իր «Մերսեդեսի» դիմացի թափարգելի աջ կողմի պլաստիկ դետալը, իսկ հունիսի 25-ին նույն տեղում հանել-տարել են արդեն ձախ կողմի դետալը՝ պատճառելով 60 հազար դրամի վնաս: Այս մասին այսօր՝ հուլիսի 2–ին, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հուլիսի 1-ին, ժամը 22.30-ին, Մալաթիայի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Ռուբինյանց փողոցի բնակիչ, 36-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси