Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այսօր սպասվում է Արևի լիակատար խավարում

Այսօր սպասվում է Արևի լիակատար խավարում

13:08 | 02.07.2019 | Հասարակություն

Երեքշաբթի օրը՝ հուլիսի 2-ին, Երկրի Արեւմտյան կիսագնդի բնակիչները կարող են Արեւի լիակատար խավարման ականատեսները դառնալ, ասվում է Մոսկվայի պլանետարիումի կայքում, տեղեկացնում է «Իզվեստիա»-ն։

«Խավարման առավելագույն փուլը կկազմի 1,05, եւ կհամընկնի Մոսկվայի ժամանակով ժամը 22.23-ին, ամբողջական փուլի տեւողությունը կլինի 4 րոպե 33 վայրկյան»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես նշվում է, այս երեւույթն ամենից լավ կերեւա Արգենտինայում եւ Չիլիում, ինչպես նաեւ Խաղաղ օվկիանոսի հարաւարեւելյան մասում։

Արեւլի եւ Լուսնի խավարումները տեղի են ունենում կես տարին մեկ, դրանց միջեւ տարբերությունը կազմում է երկու շաբաթ։ Աստղագետների տվյալներով՝ այս տարի սպասվում է հինգ խավարում՝ Արեւի երեք եւ Լուսնի երկու։

«Բացի Արեւի լիակատար խավարումից (հուլիսի 2-ին- խմբ.), մյուս բոլոր չորս խավարումները կարող են դիտվել Ռուսաստանի տարածքում»,- ընդգծել են պլանետարիումում։

Փորձագետների կարծիքով՝ հուլիսի 2-ի Արեւի խավարումը կրկնակի երկար կլինի, քան 2017-ի խավարումը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси