Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Անձամբ ինձ համար տհաճ է, որ Սասուն Միքայելյանը ՔՊ վարչության անդամ չէ. Ալեն Սիմոնյան

Անձամբ ինձ համար տհաճ է, որ Սասուն Միքայելյանը ՔՊ վարչության անդամ չէ. Ալեն Սիմոնյան

17:18 | 01.07.2019 | Քաղաքականություն

Անձամբ ինձ համար տհաճ է, որ Սասուն Միքայելյանը վարչության անդամ չէ, ու ձայներն այդպես դասավորվեցին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Բայց կենդանի օրգանիզմ, գործող մարմին է կուսակցությունը»,- ասաց նա:

Հարցին՝ խմբավորումներ չկա՞ն կուսակցությունում, նա բացասական պատասխան տվեց և ասաց. «Մրցակցություն բոլոր տեղերում էլ կան, եկեք դա չքաղաքականացնենք, չտանենք բացասական դաշտ»:

Անդրադառնալով այսօր Սասուն Միքայելյանի արած այն հայտարարությանը, թե Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն է մեղավոր, որ ՔՊ թեկնածուն Աբովյանի ընտրություններում չհաղթեց` Սիմոնյանն ասաց, որ ինքն էլ է մեղավոր այդ պարտության մեջ, որովհետև ժամանակ չի գտել մասնակցելու քարոզչությանը:

Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով Միքայելյանի այն հայտարարությունն էլ, թե Աբովյանի քաղաքապետը լավ է աշխատում, ասաց, որ դա անհատական կարծիք է:

Նա վստահեցրեց, որ Սասուն Միքայելյանի մանդատը վայր դնելու հարց չի քննարկվել: «Ինչո՞ւ պետք է նման հարց քննարկվի: Ես ուզում եմ բոլորին մի բան ասել՝ այն, ինչի մասին մենք զրուցում ենք և այն ինտրիգը, որը դուք ուզում եք բարձրաձայնել, գոյություն չունի: ՔՊ-ում ներքին խնդիր չկա, համենայն դեպս, ես այդպիսի խնդրից տեղյակ չեմ, պարոն Միքայելյանը ՔՊ-ի հիմնադիրներից մեկն է»,- եզրափակեց նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси