Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Զելենսկին դիմել է Ուկրաինայի վարչապետին՝ արտգործնախարարին պատժելու խնդրանքով

Զելենսկին դիմել է Ուկրաինայի վարչապետին՝ արտգործնախարարին պատժելու խնդրանքով

16:42 | 01.07.2019 | Քաղաքականություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է երկրի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին՝ երկրի ԱԳ նախարար Պավել Կլիմկինին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով, քանի որ վերջինս իր հետ չի համաձայնեցրել ՌԴ ԱԳՆ-ի հղած նոտայի պատասխանը, հայտնում է gordonua.com-ը՝ երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը հղումով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, օրեր առաջ Ուկրաինայի նախագահը երկրի արտաքին գործերի նախարարությանը մեղադրել էր այն բանի համար, որ դիվանագիտական գերատեսչությունը Ռուսաստանում պահվող ուկրաինացի նավաստիների վերաբերյալ պատասխան նամակ է ուղարկել Ռուսաստանին և նույնիսկ հարկ չի համարել դրա բովանդակությունը քննարկել երկրի ղեկավարի հետ:

«Ես՝ Ուկրաինայի նախագահս, համացանցից եմ տեղեկանում մեր միջազգային քայլերի մասին: Ես խոսում եմ Ռուսաստանի Դաշնությունից մեր նավաստիների վերադարձի վերաբերյալ նամակի և ԱԳՆ-ի ուղարկած պատասխան նամակի մասին»,- վրդովվել էր նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси