Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Անընդունելի են բարեփոխումները, որոնց ժամանակ կարող են խախտվել մարդու իրավունքները. ԵՄ ներկայացուցիչ

Անընդունելի են բարեփոխումները, որոնց ժամանակ կարող են խախտվել մարդու իրավունքները. ԵՄ ներկայացուցիչ

15:08 | 26.06.2019 | Քաղաքականություն

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում բարեփոխումների գործընթացին եւ շփումներ ունի ինչպես իշխանությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակության հետ: Երեւանում անցումային արդարադատության համատեքստում ռեպրեսիաների զոհերի իրավունքների թեմայով քննարկմանն այս մասին ասաց  Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանոն: Քննարկումները կազմակերպվել են ԵՄ եւ Բաց հասարակության կողմից ֆինանսավորվող երկու ծրագրերի շրջանակում:

ԵՄ ներկայացուցիչը հիշեցրեց, որ Բրյուսելում մի քանի շաբաթ առաջ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում կայացավ բարձր մակարդակի հանդիպում: Համաձայնագրի շրջանակում նախատեսված են նաեւ տարբեր ոլորտներում կյանքի ստանդարտների բարելավմանն ուղղված բարեփոխումներ: Տվյալ փաստաթղթի 4-րդ եւ 2-րդ հոդվածները վերաբերում են օրենքի գերակայությանը:

«Ակնհայտ է, որ այդ հարցով ակտիվ քննարկումներ են անցկացվում եւ դրանք շատ կարեւոր են դատական համակարգի բարեփոխումների եւ դատավորների վեթինգի տեսանկյունից:

Փորձում ենք աջակցել գործընթացին եւ երկխոսություն ենք հաստատում ինչպես իշխանությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակության հետ:

Շատ կարեւոր ուղերձ. ԵՄ-ն աջակցում է գործընթացին եւ միաժամանակ ընդգծում, որ բոլոր գործընթացները՝ ինչպես կոռուպցիայի դեմ պայքարը, այնպես էլ վեթինգը, պետք է համապատասխանեն հանրապետության միջազգային պարտավորություններին եւ օրենքներին:

Նույնը վերաբերում է մարդու իրավունքների հարցին: Անընդունելի են այն բարեփոխումները, որոնց ժամանակ կարող են ոտնահարվել մարդու իրավունքները», - ընդգծեց ԵՄ ներկայացուցիչը, հավելելով, որ «մենք ուշադիր լսում ենք մտահոգությունը եւ դա շատ կարեւոր է մեզ համար կարծիք կազմելու հարցում»:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси