Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ստամբուլի կորստից հետո Էրդողանը որոշել է «լսել ժողովրդին»

Ստամբուլի կորստից հետո Էրդողանը որոշել է «լսել ժողովրդին»

18:30 | 25.06.2019 | Քաղաքականություն

Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում ջախջախիչ պարտությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր առաջին ելույթի ժամանակ խոստացել է դասեր քաղել, հաղորդում է AP-ը:

Խորհրդարանում դիմելով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օրենսդիրներին՝ Էրդողանը կրկին շնորհավորել է ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին հաղթանակի կապակցությամբ:

Այդ ընտրությունների արդյունքներն Էրդողանի համար հազվադեպ պարտություն են դարձել: Դա անձնական հարված էր Էրդողանին, որն իր քաղաքական կարիերան սկսել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից 25 տարի առաջ:

«Մեր քաղաքական ըմբռնման համապատասխան՝ մենք չենք կարող չարանալ եւ մեղադրել մարդկանց: Մենք չենք կարող մեզ ճոխություն թույլ տալ՝ արհամարհելով մարդկանց: Մեր կուսակցությունը կշտկի իր թերություններն ու սխալները եւ դրանց վերացման միջոցներ կգտնի»,- հայտարարել է Էրդողանը:

Էրդողանը հիշեցրել է նաեւ անցած տարի հաղթանակի մասն, որը նշանավորեց երկիրի նախագահական կառավարման անցումը՝ նախագահի լիազորությունների ընդլայնմամբ: Քննադատները կարծում են, որ այդ համակարգը փլուզել է ժողովրդավարությունն ու ուղի հարթել մեկանձյա կառավարման համար:

Էրդողանի խոսքով՝ ժողովուրդն ու երկիրն ընդունել են նոր համակարգը:

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն մի քանի ժամ անց կոչ է արել չեղարկել նախագահական համակարգը:

Խորհրդարանից դուրս գալիս Էրդողանը լրագրողների հետ զրույցում չի բացառել պարտությունից հետո նախարարների կաբինետում փոփոխությունները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси