Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այդ դատավորն ու արդարադատությունն իրար հետ անհամատեղելի են. Հայկ Ալումյան

Այդ դատավորն ու արդարադատությունն իրար հետ անհամատեղելի են. Հայկ Ալումյան

17:58 | 25.06.2019 | Հասարակություն

Այդ դատավորից հնարավոր չէր արդարադատություն ակնկալել, մենք դա վաղուց գիտեինք, այդ դատավորն ու արդարադատությունն իրար հետ պարզապես անհամատեղելի են։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի այսօր կայացրած որոշմանը։ 

«Դժվար էր պատկերացնել, որ այս դատավորը կարող է այս հարցին օրենքին մոտ ինչ–որ լուծում տալ»,–ասաց նա՝ նշելով, որ հետագայում մանրամասն կերպով կանդրադառնան դատարանի որոշմանը։

Նշենք, որ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Քոչարյանի պաշտպաները կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում։    

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց դատախազների, տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների վերաքննիչ երկու բողոքներն էլ բավարարել։

Բեկանել առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18–ի և մայիսի 20–ի որոշումները, Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Դատարանը միևնույն ժամանակ որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին դատարանի մայիսի 20–ի որոշումը բեկանել, գործն ուղարկել նույն դատարան նոր քննության։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси