Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեծ Բրիտանիայում առատ տեղումները ջրհեղեղների են հանգեցրել և որոշ բնակիչների ջրով լի փողոցներում զվարճանալու հնարավորություն ընձեռել

Մեծ Բրիտանիայում առատ տեղումները ջրհեղեղների են հանգեցրել և որոշ բնակիչների ջրով լի փողոցներում զվարճանալու հնարավորություն ընձեռել

16:58 | 25.06.2019 | Քաղաքականություն

Այսօր Մեծ Բրիտանիայի գրեթե ամբողջ տարածքում առատ տեղումներ են գրանցվել, ինչի հետևանքով որոշ վայրերում ջրհեղեղ է առաջացել, երկաթուղու որոշ հատվածներում դադարեցվել է գնացքների աշխատանքը, միլիոնավոր մարդկանց ծրագրեր խափանվել են, գրում է Daily Mail-ը:

Հատկանշական է, որ, չնայած առատ տեղումներին, Միացյալ Թագավորությունում Աֆրիկայից ներթափանցող տաք օդային հոսանքների շնորհիվ պահպանվում է շոգ եղանակը:

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ այս շաբաթ Մեծ Բրիտանիայում կարող է հունիս ամսվա համար ռեկորդային ջերմաստիճան՝ +35 աստիճան տաքություն գրանցվել:

Համացանցի բրիտանացի օգտատերերն արդեն հասցրել են սոցկայքերում դժգոհել եղանակային վատ պայմաններից, որոշ բնակիչներ էլ օգտվել են առիթից առվակներում, ջրափոսերում ու ջրի տակ անցած փողոցներում զվարճանալու համար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси