Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Իմ ճաշակով չէ». Թրամփը պատասխանել է բռնաբարության մեղադրանքին

«Իմ ճաշակով չէ». Թրամփը պատասխանել է բռնաբարության մեղադրանքին

15:18 | 25.06.2019 | Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է լրագրող Ջին Քերոլի խոսքը, որը նրան բռնաբարության մեջ է մեղադրել, հաղորդում է  The Hill-ը:

«Ես դա ասում եմ մեծ հարգանքով՝ նա իմ ճաշակով չէ», — ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ Քերոլի նշած բռնաբարության  միջադեպը երբեք չի եղել:

Նա նաեւ հավելել է, որ  իրենց կապի մասին Քերոլի խոսքերը «սուտ են»:

Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ երբեք չի հանդիպել Ջին Քերոլի հետ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси