Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ազատանում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

Ազատանում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

12:34 | 25.06.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 24-ին, ժամը 21:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի 37-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է ոչ բնակելի տնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:10-ին, մարվել՝ 22:42-ին:

Վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси