Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դատարանը վերացրել է Տիգրան Աթանեսյանի հետ միջադեպի գործով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը

Դատարանը վերացրել է Տիգրան Աթանեսյանի հետ միջադեպի գործով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը

17:22 | 24.06.2019 | Հասարակություն

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կայացված որոշմամբ վերացրել է Կենտրոնի քննչական բաժնի քննիչի կողմից կայացված` 2017 թվականի ապրիլի 27-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակում գործած ՓՊ պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Այս գործն ակնհայտորեն կոծկվեց նախկին իշխանութունների օրոք (կգա ժամանակ, երբ այդ գործընթացի մասնակից պաշտոնատար անձինք ևս կբացահայտվեն), իսկ հիմա Հայաստանի նոր իշխանությունը ստաում է հերթական փոքրիկ փորձաքարը ապացուցելու համար, թե արդյոք երկրում որևէ իրական, դերակատարների փոփոխությունից զատ, փոփոխություն տեղի ունեցել է, թե ոչ։

Շարունակում եմ պնդել, որ հենց նմանատիպ կոնկրետ գործերի ընթացքն է հանդիսանալու այն լակմուսի թուղթը, որով բացահայտվելու է առկա իրականությունը»,–գրել է նա։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси