Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
30–ամյա կնոջը մեղադրանք առաջադրվեց 7 ամյա դստերը խեղդամահ անելու համար

30–ամյա կնոջը մեղադրանք առաջադրվեց 7 ամյա դստերը խեղդամահ անելու համար

16:26 | 24.06.2019 | Հասարակություն

Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելով սպանելու համար 30-ամյա մորը՝ Աննա Կարապետյանին, այսօր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

ԿՆոջը մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):

Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝  30-ամյա կնոջը կալանավորելու համար։

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 18:55-ին, ահազանգ է ստացվել «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության բաժանմունք այն մասին, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում կինը խեղդամահ է արել իր 7 տարեկան երեխային: 30–ամյա կինն, ով Երևանի բնակիչ է, այնուհետև փորձել է ինքնասպան լինել՝ մեծ քանակությամբ դեղահաբեր խմելու միջոցով: 

NEWS.am–ին հասած նախնական տեղեկություններով՝ կինը երեխային խեղդամահ անելուց հետո ձեռքում պահել է հանգուցյալ մոր լուսանկարն ու ասել՝ «մորս մոտ եմ ուղարկում երեխին»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси