Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վրաստանի ՆԳՆ-ի դիմաց երկրի ընդդիմության ներկայացուցիչները ավտոերթ իրականացրեցին

Վրաստանի ՆԳՆ-ի դիմաց երկրի ընդդիմության ներկայացուցիչները ավտոերթ իրականացրեցին

16:02 | 24.06.2019 | Հասարակություն

Վրաստանում իշխանության գործունեության դեմ բողոքի ակցիա իրականացնողները չորս օր անընդմեջ բողոքի ակցիա են իրականացրել խորհրդարանի դիմաց: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ի թղթակիցը Վրաստանից՝ այսօր երեկոյան ևս բողոքի ակցիա է նախատեսված։

Մինչ այդ բողոքի ակցիայի մասնակիցները ժամը 14:00-ին ավտոերթ կիրականացնեն Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ և ի նշան բողոքի՝ ազդանշան կտան։

Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել «Վրացական երազանք» խմբակցության նիստը՝ կուսակցության գրասենյակում։ Նիստին մասնակցել են Բիձինա Իվանիշվիլին, կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, գործադիր քարտուղար Իրաքլի Կոբախիձեն, վարչապետ Մամուկա Բախտաձեն և կառավարության այլ անդամներ։

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը զիջման է գնացել՝ հայտարարելով 2020թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրական համակարգով անցկացնելու պատրաստակամության մասին:

Համամասնական ընտրական համակարգի պայմաններում ընտրություններն անցկացվում են կուսակցական ցուցակներով։ Այս դեպքում ընտրողներն իրենց ձայնը տալիս են առանձին կուսակցությունների, և ըստ այդ ձայների տոկոսային հարաբերակցության կուսակցությունները տեղ են զբաղեցնում խորհրդարանում։

Տեսանյութը՝ tert.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси